Ռեգարթրո
Ռեգարթրո
Ռեգարթրո

Ռեգարթրո

16 300 ֏

Գյուկոզամին սուլֆատ, Բոսֆելլիա սերրատա, Կոլլագեն II տիպ հիդրոլիզացված, Նատրիումի հիալուրոնատ

SKU: CLIENTCAT-REGARTRO-696242
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ): Գլյուկոզամին սուլֆատ Բոսվելլիա սերրատա Կոլլագեն Նատրիումի հիալուրոնատ

Քանակ

  • Նկարագրություն
  • Լրացուցիչ տեղեկություն

• Ակտիվ բաղադրիչ(ներ) 2 կապսուլայում. Գլյուկոզամին սուլֆատ 2NaCl 1000մգ, Բոսվելլիա սերրատա 200մգ (որում բոսվելաթթվի քանակությունը կազմում է 65%), Նատրիումի հիալուրոնատ 60 մգ, Կոլլագեն II տիպ հիդրոլիզացված 80 մգ.
• Թողարկման ձև․ պատիճներ N60
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանական ակտիվ հավելում` գլյուկոզամինի, բոսվելաթթվի, հիալուրոնաթթվի և կոլլագենի լրացուցիչ աղբյուր
• Կիրառման ցուցումներ․ հոդերի շարժունակության լավացում, աճառային հյուսվածքի վերականգնողական պրոցեսների արագացում։
• Ընդունման կարգ․ մեծահասակներին օրական 2 պատիճ 1 անգամ, ուտելու ընթացքում: Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ, հղիության և կրծքով կերակրման ընթացք, մանկական տարիք մինչև 18 տարեկան
• Էներգետիկ արժեքը․ օրական չափաբաժնում - 1.216կկալ / 5.088 կՋ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել արևի ուղիղ ճառագայթներից և երեխաների համար անհասանելի տեղում, չոր և 250C ցածր ջերմաստիճանային պայմաններում։
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։

Գյուկոզամին սուլֆատ, Բոսֆելլիա սերրատա, Կոլլագեն II տիպ հիդրոլիզացված, Նատրիումի հիալուրոնատ

Կոմպլեքս մոտեցում՝ ուղղված հոդերի պաշտպանությանը

1.     Գլյուկոզամին սուլֆատը աճառի մատրիքսի հիմնական կառուցվածքային տարրն է։ Դա խթանում է խոնդրոցիտների կողմից պրոտեոգլիկանների և գլիկոզամինոգլիկանների սինթեզը, ինչպես նաև արգելակում է աճառը քայքայող ֆերմենտների (օրինակ՝ կոլագենազայի) ակտիվությունը։ Սուլֆատային ձևն ապահովում է ավելի բարձր կենսամատչելիություն և կլինիկական արդյունավետություն։

2.     Բոսվելաթթուն ստացվում է Boswellia serrata բույսից: Դա հզոր բնական հակաբորբոքային միջոց է, որն ընտրողաբար արգելակում է 5-լիպօքսիգենազ (5-LOX) ֆերմենտը՝ նվազեցնելով լեյկոտրիենների սինթեզը։ Ի տարբերություն ՈՍՀԴ-ների (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր), այն չի վնասում ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթը և ունի ընդգծված ցավազրկող էֆեկտ։

3.     Նատրիումի հիալուրոնատը հիալուրոնաթթվի կայուն նատրիումական աղն է, որը հանդիսանում է սինովիալ (հոդային) հեղուկի գլխավոր բաղադրիչը։ Գործում է որպես յուղող և ամորտիզացիոն նյութ՝ նվազեցնելով հոդատեսքերի միջև շփումը և լավացնելով հոդի շարժունակությունը։

4.     Կոլագենը ապահովում է աճառային հյուսվածքի առաձգականությունն ու ճկունությունը։ Ծառայում է որպես շինանյութ աճառի վերականգնման պրոցեսում և նվազեցնում է հոդերում առկա բորբոքային-աուտոիմունային ռեակցիաները։

Go Back Top