Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 01․06․2026
Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է, թե ինչպես է «Պրիմուս Մեդ» ՍՊԸ (այսուհետ՝ «Ընկերություն» կամ) հավաքագրում, օգտագործում, պահպանում և փոխանցում Primusmed.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտատերերի (այսուհետ՝ «Օգտատեր») անձնական տվյալները:
Ընկերությունն ապահովում է օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը համաձայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և ոլորտային այլ իրավական ակտերի:
1. ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲՆՈՒՅԹԸ
Ընկերությունը հանդես է գալիս որպես դեղագործական կազմակերպություն, որն ունի մեծածախ վաճառքի լիցենզիա։ Կայքի միջոցով իրականացնում է բացառապես կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) օնլայն մանրածախ վաճառք ֆիզիկական անձանց: Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ԿԱՀ-երի իրացումը չի պահանջում դեղերի մանրածախ իրացման (դեղատնային) լիցենզիա և կարգավորվում է սննդամթերքի անվտանգության վերահսկողության նորմերով:
2. ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մենք հավաքագրում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են սպառողին ծառայություններ մատուցելու և պատվերները պատշաճ ձևակերպելու համար.
Օգտատիրոջ հաշիվ ստեղծելիս և պատվեր ձևակերպելիս՝ Անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար և առաքման նախընտրելի հասցե:
Մասնագիտական հաշիվների համար (Բժիշկներ/Մասնագետներ)՝ Վերը նշված տվյալներից բացի, մենք կարող ենք պահանջել մասնագիտական գործունեությունը հաստատող նվազագույն տեղեկատվություն (ձեռքով հաստատման փուլ անցնելու և գիտական/հետազոտական նյութերին հասանելիություն ստանալու համար):
Ավտոմատ հավաքագրվող տվյալներ՝ Կայք մուտք գործելիս ավտոմատ կերպով կարող են հավաքագրվել տվյալներ օգտագործողի սարքի, IP հասցեի մասին։
3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով.
Կայքում անձնական էջի ստեղծում և կառավարում:
Պատվերների ընդունում, մշակում և վճարումների համակարգում (ներառյալ՝ ինտեգրված վճարային համակարգերի միջոցով):
Պատվիրված ապրանքների առաքման կազմակերպում:
Մասնագետների համար նախատեսված տեղեկատվական/հետազոտական բաժնի հասանելիության ապահովում:
Կայքի աշխատանքի բարելավում և օգտատերերի նախասիրությունների վերլուծություն։
4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ
Ընկերությունը չի վաճառում կամ տրամադրում անձնական տվյալները երրորդ անձանց մարքեթինգային կամ այլ կոմերցիոն նպատակներով: Տվյալները կարող են փոխանցվել բացառապես.
Առաքման ծառայություններին՝ պատվերը նշված հասցեով առաքելու նպատակով (փոխանցվում է միայն անունը, հեռախոսահամարը և հասցեն):
Վճարային համակարգերին՝ Օնլայն վճարումների անվտանգությունն ապահովելու համար (վճարային քարտերի տվյալները մշակվում են անմիջապես լիցենզավորված վճարային գործընկերների կողմից և չեն պահպանվում ընկերության սերվերներում):
Օրենքով սահմանված դեպքերում՝ ՀՀ պետական իրավասու մարմինների պաշտոնական պահանջի առկայության դեպքում:
5. ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Ընկերությունը ուղարկում է տեղեկատվական կամ գովազդային բնույթի հաղորդագրություններ ԿԱՀ-երի վերաբերյալ միմիայն օգտատիրոջ նախնական համաձայնությամբ կամ ցանկությամբ: Օգտատերը ցանկացած պահի իրավունք ունի հրաժարվել նմանատիպ ծանուցումներից՝ նամակում առկա «Unsubscribe» (Հրաժարվել բաժանորդագրությունից) հղման միջոցով։
6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Կիրառվում են համապատասխան տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցներ՝ անձնական տվյալները չարտոնված մուտքից, փոփոխումից, հրապարակումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականության մեջ նշված նպատակներն իրագործելու կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարելու համար:
7. ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ (DISCLAIMER)
Կայքում տեղադրված գիտական հետազոտությունները, հոդվածները և տեղեկատվությունը ԿԱՀ-երի վերաբերյալ կրում են բացառապես տեղեկատվական/ճանաչողական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես բժշկական խորհրդատվություն, ախտորոշում կամ բուժման հրահանգ: Ցանկացած հավելում օգտագործելուց առաջ օգտատերերին խորհուրդ է տրվում խորհրդակցել համապատասխան բժշկի կամ առողջապահության ոլորտի մասնագետի հետ:
8. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Համաձայն ՀՀ օրենսդրության՝ անհատն իրավունք ունի.
Ծանոթանալ անձնական տվյալներին, պահանջել ուղղել կամ թարմացնել դրանք:
Պահանջել դադարեցնել տվյալների մշակումը կամ ջնջել դրանք (ինչը կարող է հանգեցնել Կայքում անձնական հաշվի փակմանը և ծառայություններից օգտվելու անհնարինությանը):
Հետ կանչել տվյալների մշակման համար տրված համաձայնությունը:
9. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ընկերությունն իրավունք ունի պարբերաբար թարմացնել սույն Քաղաքականությունը: Փոփոխությունների դեպքում Կայքում կհրապարակվի թարմացված տարբերակը՝ նշելով ուժի մեջ մտնելու ամսաթիվը: Կայքից շարունակական օգտվելը նշանակում է, որ օգտատերը համաձայն է փոփոխված պայմաններին:
10. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Սույն Քաղաքականության կամ անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի կամ դիմումների դեպքում անհատը կարող է կապ հաստատել ընկերության հետ հետևյալ հասցեներով.
Իրավաբանական անվանում՝ «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ք․ Երևան , Նար-Դոսի փ․, շ․ 75, բն․ 126
Էլեկտրոնային փոստ՝ info@primusmed.am
Հեռախոսահամար՝ +37444111107