Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 01․06․2026
Սույն Պայմանները և դրույթները (այսուհետ՝ «Պայմաններ») հանդիսանում են պաշտոնական հրապարակային օֆերտա «Պրիմուս Մեդ» ՍՊԸ (այսուհետ՝ «Ընկերություն») և primusmed.am վեբկայքի օգտատերերի միջև:
Սույն Պայմանների նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Ընկերության կողմից առաջարկվող ապրանքների օնլայն վաճառքի համատեքստում: Հաճախորդն ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն պայմաններին՝ կայքում պատվերը գրանցելիս կամ հաշիվ ստեղծելիս: Պատվերի ցանկացած հաստատում կամ կայքի օգտագործում նշանակում է սույն պայմանների լիակատար ընդունում՝ առանց բացառության:
Ընկերությունը ցանկացած պահի իրավունք ունի փոփոխել սույն պայմանները: Փոփոխության դեպքում կկիրառվեն այն պայմանները, որոնք ուժի մեջ են եղել պատվերի գրանցման պահին:
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Ընկերություն — «Պրիմուս Մեդ» ՍՊԸ, որը հանդիսանում է primusmed.am կայքի սեփականատերը:
Հաճախորդ — Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտվում է կայքից՝ ապրանքների պատվեր ձևակերպելու կամ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Վեբկայք (Կայք) — primusmed.am ինտերնետային կայքը:
Գործընկեր — Ընկերության հետ համագործակցող որևէ կազմակերպություն/մատակարար, որի արտադրանքը կամ ծառայությունները ներկայացված են կայքում:
Պատվեր — Հաճախորդի կողմից որևէ ապրանքի գնման և առաքման հարցման գրանցումը վեբկայքի կամ հեռախոսազանգի միջոցով:
Առաքման ծառայություն — Հաճախորդի պատվիրված ապրանքների տեղափոխումը և մատակարարումը հաճախորդի նշած հասցեով՝ ընկերության և/կամ մասնագիտացված առաքման գործընկերոջ պահեստից կամ վաճառքի կետից:
Առաքիչ — Հաճախորդին ֆիզիկապես առաքման ծառայություն մատուցող անձ (ընկերության աշխատակից կամ գործընկեր կազմակերպության ներկայացուցիչ):
ՀՈԴՎԱԾ 1. ՊԱՏՎԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐ
1.1. Ապրանքների ընտրություն և Սահմանափակումներ կայքում ներկայացված ապրանքներն ունեն անվանում, նկարագրություն, հավելյալ տեղեկություններ (դեղաձև, դոզավորում, բաղադրություն), վաճառքի գին և լուսանկարներ: Կայքում տեղադրված նկարները կրում են պատկերավորման նպատակ և կարող են որոշակիորեն տարբերվել ապրանքի ընթացիկ արտաքին փաթեթավորումից:
ԻՐԱՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ (ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ)՝ Ընկերությունն իրականացնում է բացառապես կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) վաճառք, որոնք ՀՀ օրենսդրությամբ չեն հանդիսանում դեղամիջոց: Որևէ տեսակի դեղամիջոցներ (այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար նախատեսված, հոգեմետ, հատուկ վերահսկվող կամ դեղատոմսային դեղեր) Կայքի միջոցով ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՉԵՆ ԱՌԱՔՎՈՒՄ:
1.1.1. Ապրանքի գինը: Ապրանքի վաճառքի գին է համարվում հաճախորդի գնում կատարելու պահին կայքում ցուցադրված գինը: Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն, սակայն չի ներառում առաքման արժեքը, որը հաշվարկվում է լրացուցիչ:
1.1.2. Պատվերի ընդհանուր գումարը: Պատվերի վերջնական գինն է հայկական դրամով (AMD)՝ ներառյալ ընտրված եղանակով առաքման ծախսերը:
1.2. Տվյալների լրացում և Առաքման ընտրություն Պատվերը ձևակերպելիս Հաճախորդը պարտավոր է տրամադրել հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն (անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, առաքման ճշգրիտ հասցե) և ընտրել առաքման նախընտրելի տարբերակը: Հավաքագրված անձնական տվյալների մշակման, պահպանման և անվտանգության կանոններին ծանոթանալու համար տե՛ս մեր Գաղտնիության քաղաքականությունը։
1.3. Պատվերի հաստատում և վճարում - Հաճախորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ուղղում հնարավոր սխալները և սույն պայմաններին համաձայնելուց հետո հաստատում է պատվերը՝ անցնելով վճարման էջ:
1.4. Վճարման ձևերը Պատվերի վճարումը կարող է կատարվել հետևյալ եղանակներով.
Առցանց վճարում՝ Բանկային քարտերի (VISA / MASTERCARD / ARCA) կամ Իդրամ (Idram) էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով:
Կանխիկ վճարում՝ Ապրանքը ստանալու պահին՝ առաքիչին: Վճարումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով:
Վճարային գործարքի երաշխիք: Հաճախորդը երաշխավորում է, որ ունի լիարժեք իրավունք և լիազորություն օգտագործելու ընտրված վճարային միջոցը: Եթե գործարքը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, պատվերն ավտոմատ չեղարկվում է:
1.5. Գնման ապացույց (Էլ. հաստատում) Վճարումը հաջողությամբ կատարելուց (կամ կանխիկ տարբերակի դեպքում՝ պատվերը գրանցելուց) հետո Հաճախորդը էլեկտրոնային փոստով ստանում է պատվերի հաստատումը, որը ներառում է պատվերի համարը, ապրանքների ցանկը, ընդհանուր գումարը և առաքման հասցեն: Այս նամակը հանդիսանում է առցանց գնման պաշտոնական ապացույցը:
ՀՈԴՎԱԾ 2. ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2.1. Առաքման ծառայությունն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում՝ համաձայն կայքում հրապարակված գնացուցակի և ժամանակացույցի (Հավելված 1)։ 2.2. Աշխարհագրական սահմանափակում. ՀՀ ողջ տարածքում, բացի Երևան քաղաքից, պատվերների առաքումն իրականացվում է բացառապես նախնական առցանց վճարում (100% կանխավճար) կատարելուց հետո: 2.3. Առաքչի սպասման ժամանակը. Պատվերի հասնելու մասին Հաճախորդին տեղեկացնելուց հետո, առաքիչը նշված հասցեում կարող է սպասել հաճախորդին առավելագույնը 10 րոպե: Հաճախորդի մեղքով նշված ժամկետում պատվերը չընդունելու դեպքում պատվերը կարող է չեղարկվել կամ հետաձգվել (կրկնակի առաքման ծախսերը հոգում է հաճախորդը):
ՀՈԴՎԱԾ 3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՋԵՐ
3.1. Կայքում գործում է առանձնացված հաշիվ առողջապահության ոլորտի մասնագետների (բժիշկներ, դեղագետներ) համար: 3.2. մասնագիտական էջի ակտիվացումը կատարվում է ընկերության կողմից՝ տվյալների ձեռքով ստուգման և հաստատման միջոցով: 3.3. Այս էջը կրում է բացառապես ինֆորմացիոն/գիտական բնույթ՝ մասնագետներին բժշկական հետազոտություններին և մասնագիտական նյութերին հասանելիություն տրամադրելու համար և չի հետապնդում դեղերի մանրածախ վաճառքի նպատակ:
ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
4.1. Ընկերությունը պարտավորվում է հետևել ՀՀ գործող օրենսդրությանը: 4.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից սույն պայմաններին չծանոթանալու և դրանից բխող բացասական հետևանքների համար: 4.3. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական թերությունների, կապի ընդհատումների, համակարգչային վիրուսների կամ համացանցային խաթարումների հետևանքով առաջացած տվյալների կորստի կամ ուշացումների համար: 4.4. Բժշկական պատասխանատվության սահմանափակում. Կայքում զետեղված տեղեկատվությունը (հոդվածներ, հետազոտություններ) չի հանդիսանում բժշկական ցուցում կամ ախտորոշում: ԿԱՀ-եր գնելիս ու օգտագործելիս հաճախորդը պետք է խորհրդակցի իր բժշկի հետ:
ՀՈԴՎԱԾ 5. ՖՈՐՍ ՄԱԺՈՐ (ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ)
Կողմերն ազատվում են պատասխանատվությունից պարտավորությունների մասնակի կամ ամբողջական չկատարման համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի (Ֆորս մաժոր) ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանները ուժի մեջ մտնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշար, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը, համաճարակները, պետական մարմինների ակտերը, գործադուլները կամ հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը:
ՀՈԴՎԱԾ 6. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
6.1. Կայքում առկա բոլոր տեղեկությունները, ներառյալ՝ տեքստերը, գրաֆիկական պատկերները, լոգոները, տեսանյութերը, դիզայնը և ծրագրային կոդը, հանդիսանում են ընկերության կամ նրա գործընկերների մտավոր սեփականությունը և պաշտպանվում են ՀՀ հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ: 6.2. Կայքի բովանդակության կամ մատուցվող ծառայությունների ցանկացած տեսակի պատճենումը, վերարտադրումը, տարածումը կամ վերավաճառքն առանց ընկերության նախնական գրավոր համաձայնության խստիվ արգելվում է:
ՀՈԴՎԱԾ 7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
7.1. Սույն Պայմանների կապակցությամբ ծագած բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: 7.2. Փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ համապատասխան ընդհանուր իրավասության դատարաններում: 7.3. Պայմանների հայերեն տարբերակը հանդիսանում է բնօրինակ և ունի իրավաբանական գերակայություն այլ լեզուներով թարգմանված տարբերակների նկատմամբ: 7.4. Ընկերության համակարգչային սերվերներում և տվյալների բազայում պահվող պատվերների ու գործարքների էլեկտրոնային տվյալները կողմերի միջև վեճերի դեպքում ճանաչվում են որպես պաշտոնական իրավական ապացույց:
ՀՈԴՎԱԾ 8. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Սույն Պայմանների վերաբերյալ հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել Ընկերության հետ հետևյալ հասցեներով.
Իրավաբանական անվանում՝ «ՊՐԻՄՈՒՍ ՄԵԴ» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ք․ Երևան , Նար-Դոսի փ․, շ․ 75, բն․ 126
Էլեկտրոնային փոստ՝ info@primusmed.am
Հեռախոսահամար՝ +37444111107