Բեֆոնս Լ
Բեֆոնս Լ
Բեֆոնս Լ

Բեֆոնս Լ

7 150 ֏

Բ խմբի վիտամիններ

SKU: CLIENTCAT-BEFONS-L-B3A289
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ): Վիտ․ Բ1+Բ2+Բ3+Բ5+Բ6+Բ7+Բ9+Բ12

Քանակ

  • Նկարագրություն
  • Լրացուցիչ տեղեկություն

• Բաղադրությունը․ ակտիվ բաղադրիչներ՝ վիտամին B 1 (թիամինի հիդրոքլորիդ) 5 մգ, վիտամին B 2 (ռիբոֆլավին) 6մգ , վիտամին B 3 (նիկոտինաթթու) 30 մգ, վիտամին B 5 (կալցիումի D-պանտոտենատ) 10 մգ, վիտամին B 6 (պիրիդօքսին հիդրոքլորիդ) 6 մգ, վիտամին B 7 (D-բիոտին) 50 մկգ, B9 լ֊մեթիլֆոլատ 400մկգ, վիտամին B 12 (ցիանոկոբալամին) 9 մկգ։
• Թողարկման ձև․ բերանում լուծվող / ծամվող հաբեր (N30) յուրաքանչյուրը 1900 մգ:
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում` B վիտամինների լրացուցիչ աղբյուր (В 1 , В 2 , В 3 , В 5 , В 6 , В 7 , В 12 ):
• Կիրառման ցուցումներ․ ապահովում է նյարդային համակարգի կայունությունը, նվազեցնում է սթրեսային գործոնների բացասական ազդեցությունը, կարգավորում է ծայրամասային նյարդային
համակարգի գործունեությունը, պահպանում է իմունիտետը և հորմոնալ հավասարակշռությունը, ապահովում է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։
• Ընդունման կարգ․ մեծահասակները ընդունել 1 հաբ օրական 1 անգամ ենթալեզվային տարբերակով: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ ։
• Հակացուցումներ․ անհատական ​​անտանելիություն կենսաբանական ակտիվ հավելման բաղադրիչների նկատմամբ, հղիություն, կրծքով կերակրում։
• Սննդային և էներգետիկ արժեք․ օրական չափաբաժնում - 7.58 կԿալ / 31.8 կՋ; ածխաջրեր 1,83գ, սպիտակուցներ 0,04գ, ճարպեր 0,01գ ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել լույսից պաշտպանված վայրերում՝ 25 0 C ցածր ջերմաստիճանային պայմաններում և երեխաների համար անհասանելի տեղում։
• Պիտանելիության ժամկետ․ 2 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։

Բ խմբի վիտամիններ

B խմբի վիտամինները (հատկապես B1, B2, B3, B5) ծառայում են որպես կենսական ակտիվ միջնորդանյութեր բջջի էներգիայի արտադրման գործընթացում։ Բ խմբի վիտամինները կարևոր են նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար, ապահովում են նյարդային բջիջների պաշտպանությունը։ Վիտամիններ B6-ը, B9-ը և B12-ը գործում են որպես միասնական մեխանիզմ՝ արյան մեջ հոմոցիստեինի մակարդակը իջեցնելու համար: Սա խիստ կարևոր է աթերոսկլերոզը և թրոմբոզի վտանգը կանխելու համար:

Go Back Top