Տոնոլիս Պրիմուս
5 800 ֏
15 300 ֏
Վիտամին Դ3+Վիտամին Կ2 (MK-7)
SKU: CLIENTCAT-DEPODE-34A9D3
Առկայություն: Առկա է
Ակտիվ բաղադրիչ(ներ):
Վիտամին Դ3
Վիտամին Կ2 (MK-7)
Մասնագետների համար:
Կարդալ ավելին
• Բաղադրությունը․ վիտամին D 3 2000 ՄՄ, վիտամին K2 (MK-7) 75մկգ։
• Թողարկման ձև․ 90 ծամովի հաբեր, յուրաքանչյուրը 400մգ:
• Կիրառման ոլորտ․ որպես կենսաբանական ակտիվ հավելում` վիտամին D 3 -ի և վիտամին К 2 -ի լրացուցիչ աղբյուր:
• Կիրառման ցուցումներ․ վիտամին D3-ի դեֆիցիտ, իմունիտետի ամրապնդում, ոսկրերի ամրացում, քրտնարտադրության նվազեցում ։
• Ընդունման կարգ․ մեծահասակներին օրական 1 հաբ կամ բժշկի ցուցումով։ Լավագույն արդյունքի համար ծամել ուտելու ընթացքում: Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։
• Զգուշացում․ Հղի կանայք և կերակրող մայրերը , մինչև 18 տարեկան երեխաները, հակամակարդիչ դեղամիյոցներ (կումադին, վարֆարին) ընդունողները պետք է խորհրդակցեն բժշկի մինչև ընդունումը։
• Հակացուցումներ․ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ։
• Պահպանման պայմաններ․ պահպանել արևի ուղիղ ճառագայթներից և երեխաների համար անհասանելի տեղում, չոր և 25 0 C ցածր ջերմաստիճանային պայմաններում։
• Պիտանելիության ժամկետ․ 3 տարի սկսած արտադրության պահից: Արտադրության ժամկետը տես տուփի վրա։
Վիտամին Դ3+Վիտամին Կ2 (MK-7)
Կատեգորիա: Լյարդի պաշտպանություն, Կանացի առողջություն, Ոսկրահոդային համակարգ, Իմունիտետի համար, Երեխաների համար, Շաքարային դիաբետ, Ամենօրյա օգնություն
SKU: CLIENTCAT-DEPODE-34A9D3
Առկայություն: Առկա է
Վիտամին D3-ի և K2-ի համադրությունը դասական սիներգիայի լավագույն օրինակներից է դեղագիտության մեջ: Այս երկյակը լուծում է այսպես կոչված «կալցիումական պարադոքսի» խնդիրը՝ ապահովելով, որ կալցիումը հայտնվի ճիշտ տեղում:
Վիտամին D3-ի հիմնական գործառույթը աղիներում կալցիումի և ֆոսֆորի ներծծման ապահովումն է դեպի արյան հուն: Վիտամին D3-ը նաև կարևոր դեր ունի իմունային համակարգի ճիշտ ախշատանքում։
Վիտամին K2-ը կարգավորում է օրգանիզմում կալցիումի ճիշտ և նպատակային տեղաբաշխումը՝ ակտիվացնելով սպիտակուցներ՝ օստեոկալցին և մատրիքսային Gla-սպիտակուցը (MGP), որոնք նպաստում են կալցիումի տեղափոխմանը դեպի ոսկրային հյուսվածք և արգելակում կալցիումի կուտակումը արյունատար անոթների պատերին և երիկամներում՝ կանխելով անոթների կալցիֆիկացիան։